Նորաշենիկի գյուղական համայնքի ավագանու անդամ


Թումանյան Գայանե Լիբայի

Ծնվել է 17.11.1965թ.
Կրթությունը` միջնակարգ
մասնագիտական, բուժքույր:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը , որովհետև մեծապես մտահոգված եմ գյուղի ապագայի և զարգացման խնդիրներով: անկանում եմ նպաստել երիտասարդների և հարազատ գյուղի միջև կապի ամրապնդմանը, ակտիվացնելգյուղի մշակույթային կյանքը:

Նորաշենիկի գյուղական համայնքի ավագանու անդամ


Ավանեսյան Աննա Ռուբենի

Ծնվել է 23.07.1973թ.
Կրթությունը` միջնակարգ
մասնագիտական, բուժքույր:
Բժիշկ-համաճարակաբանի
օգնական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը քանի որ ինձ հուզում են համայնքի բնակչության առողջապահական խնդիրները, որոնք անուշադրության են մատնված: Համայնքի կառավարմանը մասնակցելու միջոցով ցանկանում եմ նպաստել նաև համայնքի սանիտարահիգիենիկ խնդիրների լուծմանը, ինչպես նաև պաշտպանել սպառողների շահերը:

Նորաշենիկի գյուղական համայնքի ավագանու անդամ


Կարապետյան Ջուլետա Լյուդվիգի

Ծնվել է 14.01.1965թ.
Կրթությունը` միջնակարգ
մասնագիտական:
Նորաշենիկի մշակույթի տան
տնօրեն, ակումբավար:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը և փորձել զարգացնել գյուղի մշակույթային կյանքը որը վերջին ժամանակաշրջանում անկում է ապրել Մշակույթի տան վերանորոգման հարցը խորապես մտահոգում է ինձ և իմ համագյուղացիներին կարծում եմ ցանկության դեպքում համախոհների աջակցությամբ դժվար չէ լուծել այդ խնդիրը:

Սյունիքի գյուղական համայնքի ավագանու անդամ



Եգանյան Գոհար Վալերիի

Ծնվել է 19.08.1977թ
Կրթությունը` միջնակարգ
մասնագիտական, բուժքույր:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը , որովհետև չեմ կարող անտարբեր լինել իմ բնակավայրի ապագայի համար: Կարևորում եմ երիտասարդ կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացում: Պատրաստ եմ բոլոր հնարավորություններս ներդնել ի նպաստմեր համայնքի զարգացմանը:

Սյունիքի գյուղական համայնքի ավագանու անդամ


Թամրազյան Լիդա Լևոնի

Ծնվել է 01.02.1959թ.
Կրթությունը` միջնակարգ:
Զբաղվում է այգեգործությամբ:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը և կոտրել այն կարծրատիպը որ ղեկավարման գործընթացում կարող են մասնակցել միայն տղամարդիկ: Սյունիք գյուղական համայնքում առաջնահերթ խնդիրներից մեկն է գյուղմթերքի իրացում: Եվ որովհետեւ գյուղը Կապանից ոչ այնքան հեռու գտնվում, կարծում եմ հեշտությամբ կարելի է կարելի է լուծում տալ այս խնդրին:

Ներքին Հանդի գյուղական համայնքի ավագանու անդամ



Հովհաննիսյան Արմինե Սերյոժայի

Ծնվել է 07.07.1966 թ.
Կրթությունը` միջնակարգ:
Անկուսակցական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը,  որովհետև կարծում եմ ի վիճակի եմ օգտակար լինել իմ համայնքին: Սիրում եմ իմ համայնքը, կարևորում եմ կանանց դերը համայնքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում: Ներքին Հանդն ունի տուրիստական կենտրոն դառնալու մեծ հնարավորություն, ինչը միակ միջոցն է երիտասարդների արտագաղթը  գյուղից կանխելուհամար

Ներքին Հանդի գյուղական համայնքի ավագանու անդամ


Ոսկանյան Անահիտ Մխիթարի

Ծնվել է 06.06.1954թ.
Կրթությունը` բարձրագույն,
մանկավարժ:
Ներքին Հանդի դպրոցի հայոց լեզվի
և գրականության ուսուցիչ:
Անկուսակցական:

Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը, որովհետև յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում: Համայնքիամենամեծխնդիրն եմհամարումկրթության ոլորտում մասնագետների պակասը, քանի որ մարդու ապագան սկիզբ է առնում ուսումնառության առաջին տարիներից, կփորձեմ ինչ-որկերպնպաստելայսխնդրիլուծմանը:



Ագարակի գյուղական համայնքի ավագանու անդամ


Հարությունյան Նունե Ժորայի

Ծնվել է 06.07.1970
Կրթությունը` միջնակարգ:
Ագարակ համայնքի ակումբավար-
գրադարանավար:
Կապանի Տարածաշրջանային Ֆերմերների
Ասոցիացիայի Ագարակ համայնքի
կազմակերպիչ:


Ցանկանում եմ մասնակցել համայնքի կառավարմանը,  քանի որ,  լինելով  տեղի
բնակիչ, սրտացավ եմ համայնքի խնդիրներին և դժվարություններին: Կարծում
եմ շատ կարևոր է կանանց դերը որոշումների կայացման գործում Մեծապես
կարևորում եմնաևաշխատատեղերիստեղծմանամենտարբերծրագրերը: